Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայրիկյանը խնդրել է «like» տալ իր էջին

Հայրիկյանը խնդրել է «like» տալ իր էջին
17.01.2013 | 22:20

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը խնդրել է ֆեյսբուքյան իր ընկերներին «like» անել նորաբաց`«Հայրիկյան նախագահ» էջը:
«Սիրելի բարեկամներ, հայ մարդիկ և Հայաստանի քաղաքացիներ:
Սա իմ էջն է, որը բաց է լինելու բոլորի համար։ Խնդրում եմ, ինչպէս ընդունված է ասել`«like» արեք այս էջը և խնդրեք ձեր ծանոթ բարեկամներին անել նույն բանը՝ «like» տալ այս էջին»,- գրել է Պ.Հայրիկյանը։
Վերջինիս խոսքով`եթե նա իր հարուստ փորձը պահի միայն հուշագրությունների ու նման բաների համար, ապա առնվազն կնմանվի այն «ինքնագոհ ծույլերին, որ չեն յուրացրել Նալբանդյանի հայտնի տողերի իմաստը`«Ամենայն տեղ մահը մի է...Բայց երանի որ իւր ազգի ազատութեան կզոհուի» ։
Պ. Հայրիկանի կարծիքով, այսօր Հայաստանի հիմնական խնդիրը` իր իրական տիրոջը` հայ ժողովրդին, հայ մարդկանց պատկանելն է։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր «այս փուլում» կանգնած են իր կողքին և իրենից ոչ պակաս գիտակցում են, որ Հայրիկյանի պայքարն իրենց պայքարն է, որ առանց ինքնորոշման իրավունքի անիմաստ են բոլոր իրավունքները: «Ես սիրել եմ ձեզ և սիրելու եմ, քանի ապրում եմ»: Ահա այսպիսի սրտառուչ տողով նա ավարտել է իր «կոչը»` հավելելով, որ «Հայրիկյան նախագահ» էջը իր անձնական էջն է, որն առաջիկայում կդադարի հանրամատչելի՝ «public page» լինել և կմնա միայն անձնական՝ մասնավոր «private»։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ